Փորձարկվում են «Մասնագիտական կողմնորոշում» դասընթացի փորձնական չափորոշիչն ու ծրագրերը
![]() Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման շրջանակում ՀՀ Տավուշի մարզում ներկայում փորձարկվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված «Մասնագիտական կողմնորոշում» դասընթացի փորձնական չափորոշիչն ու ծրագրերը (8-11-դասարաններ): «Մասնագիտական կողմնորոշում» կրթական ծրագրի հիմնական նպատակը սովորողների մասնագիտության գիտակցված ընտրությանը նպաստելն է՝ անձի հետաքրքրություններին, կարիքներին և առանձնահատկություններին, ինչպես նաև աշխատաշուկայում մրցունակ աշխատուժի պահանջարկին առավելապես համապատասխանող մասնագիտական գիտակից ընտրության հնարավորության ստեղծմամբ: . հոգեբանամանկավարժական դիագնոստիկ մեթոդներով բացահայտել սովորողների անհատական հոգեբանական առանձնահատկությունները՝ առանձին հատկանիշները, խառնվածքը, ընդունակությունները, հետաքրքրությունները և այլն, . տրամադրել տեղեկատվություն և խորհրդատվություն՝ սովորողի նախասիրություններին և աշխատաշուկայի պահանջարկին համապատասխան, . ձևավորել աշխատանքի և մասնագիտությունների վերաբերյալ դրական վերաբերմունք, . նպաստել կարիերայի պլանավորման և ձեռնարկատիրական գործունեության միջոցով ինքնազբաղվածության ապահովմանն ուղղված գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձևավորմանը, . կազմակերպել և անցկացնել ոչ ֆորմալ խմբային դասընթացներ՝ ուղղված կարիերայի պլանավորման հմտությունների զարգացմանը, . ձևավորել համագործակցության ճկուն համակարգ արհեստագործական, միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև գործատուների, միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների և շահագրգիռ այլ կառույցների միջև: «Մասնագիտական կողմնորոշում» դասընթացի ծրագրի համար առաջարկվող ժամաքանակը տարեկան 34 ժամ է (շաբաթական մեկ հանդիպում): Դասընթացը կարող է վարել միայն վերապատրաստված և երաշխավորված մասնագետը (նախապատվությունը տրվում է դպրոցի սոցիալական մանկավարժին, հոգեբանին և մասնագիտացված կրթական աջակցությունների գծով փոխտնօրենին), որին նախապես պետք է ընտրի դպրոցը՝ հաշվի առնելով «Մասնագիտական կողմնորոշում» դասընթացը դասավանդելու համար անհրաժեշտ մասնագիտական և անձնային որակները:
ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
