Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Արցախի օկուպացված տարածքների մասին նախագիծ է շրջանառության մեջ դրվել. «Հրապարակ»

846
Երեքշաբթի, 01 փետրվարի, 2022 թ., 09:24
Արցախի օկուպացված տարածքների մասին նախագիծ է շրջանառության մեջ դրվել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Արցախի ԱԺ բոլոր 5 խմբակցությունների մասնակցությամբ «Արցախի օկուպացված տարածքների մասին» օրենքի նախագիծ է շրջանառության մեջ դրվել, որով արգելք են սահմանում միջազգային այն կազմակերպությունների համար, որոնք օկուպացված տարածքներում՝ առանց հայկական կողմի թույլտվության, կփորձեն ներդրումային ծրագրեր իրականացնել:

Նախագծում նշվում է, որ նման ընկերությունները հետագայում խնդիրներ կունենան փոխհատուցում պահանջելիս։ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքների մեջ նշված են Քաշաթաղի, Շահումյանի, Մարտունու, Մարտակերտի, Հադրութի, Շուշիի, Ասկերանի շրջանները և Գետաշենը: Թե ինչպես է գործնականում կիրառվելու այս օրենքը, դեռևս պարզ չէ, խորհրդարանը նախատեսում է այն ընդունել փետրվարին։ Նախագիծն այլ կարգավորումներ էլ է առաջարկում, որի մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում»: