Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

Բողոքի ակցիա՝ ընդդեմ Լուսինե Բադալյանի

877
Երկուշաբթի, 31 հունվարի, 2022 թ., 15:25
Բողոքի ակցիա՝ ընդդեմ Լուսինե Բադալյանի

Ազգային ժողովի շենքի դիմաց բողոքի ակցիա է՝ ընդդեմ ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանի: Հավաքվածները պահանջում են, որպեսզի ԱԺ էթիկայի հանձնաժողովը քննի նրա վարքը. ֆեյսբուքյան գրառումը բավարար չէ: «Պահանջում ենք նաև, որպեսզի հաջորդ անգամ պատժվի այն անձը, ով կհանդգնի «Եռաբլուր»-ում նման պահվածք ցուցաբերել»,- ասաց պատերազմում զոհված Տիգրան Խանումյանի քույրը՝ Գոհար Խանումյանը: