ՌԴ ԱԳՆ-ն անընդունելի է համարել Ուկրաինայի հետ պատերազմի գաղափարն անգամ
![]() Ռուսաստանն անընդունելի է համարում Ուկրաինայի հետ պատերազմ սկսելու գաղափարն անգամ, այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը։ «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ մեր երկիրը չի պատրաստվում հարձակվել որևէ մեկի վրա։ Մենք անընդունելի ենք համարում նույնիսկ պատերազմի գաղափարը մեր ժողովուրդների միջև»,- ասել է նա։ Ռուսաստանը հուսով է, որ ՆԱՏՕ-ի երկրները զերծ կմնան Ուկրաինայի ներքին գործերին միջամտելուց, հավելել է Զայցևը։ «Մենք հուսով ենք, որ ՆԱՏՕ-ի երկրները կդադարեն հակամարտություն հրահրել Արևելյան Ուկրաինայում, զերծ կմնան այս երկրի ներքին գործերին միջամտելուց, ինչը թույլ կտա ուկրաինական կողմերին լուծել իրենց տարաձայնությունները միմյանց հետ ուղիղ երկխոսության միջոցով»,- ասել է նա։ Դիվանագետի խոսքով՝ անցած շաբաթը հստակ ցույց տվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության արհեստականությունը, որը սրվում է առանձին երկրների կողմից։ Մոսկվան համոզված է, որ առանց Արևմուտքի «օգնության» Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտությունը վաղուց լուծված կլիներ, ասել է Զայցևը։ «Մենք հուսով ենք, որ երկու շաբաթից Բեռլինում ծրագրված հաջորդ հանդիպմանը (նորմանդական քառյակի առաջնորդների քաղաքական խորհրդականների-խմբ.) մենք կկարողանանք լուծումներ գտնել 7 տարվա ընթացքում կուտակված խնդիրներին և Դոնբասի կարգավիճակի հարցը առաջ կշարժվի մեռյալ կետից»,- եզրափակել է նա։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
