Արցախում ստեղծվել է «Ռուսալեզու հասարակություն»
![]() Արցախում ռուսական համայնքի հովանու ներքո ստեղծվել է «Ռուսալեզու հասարակություն»։ «Ռուսալեզու հասարակություն» կազմակերպությունը Արցախի ռուսական համայնքի մշակութային նախագծերից է։ Ծրագրի նպատակն է ստեղծել «բարենպաստ միջավայր ռուս-հայկական հարաբերությունների առավել արդյունավետ զարգացման համար», աջակցել ռուսալեզու արցախցիներին և նրանց ներգրավել ռուսական համայնքի մշակութային կյանքում: «Հասարակության խորհուրդը (ղեկավար մարմինը) ներառում է կրթության, մշակույթի և գիտության վաստակավոր գործիչներ»,- ասված է ԼՂ ռուսական համայնքի ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ։ Նշվում է նաև, որ «Ռուսալեզու հասարակությանը» կարող են միանալ ռուսաց լեզվին տիրապետող արցախցիները՝ անկախ ազգությունից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից դուրս բնակվող ռուսական համայնքի պատվավոր անդամները։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
