«Մի՛ շտապեք հասարակությանը մեղադրել». Տիգրան Աբրահամյան
![]() ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ ՀՀ զինված ուժերի ավիացիան համալրվել է ժամանակակից, բազմաֆունկցիոնալ նոր ուղղաթիռներով, որոնք նախատեսված են դեսանտային, կրակային, տրանսպորտային և սանիտարական խնդիրներ կատարելու համար։ Տարբեր կայքերի տակ մեկնաբանություններ եմ կարդում՝ զինամթերքով է՞, թե՞ չէ, առել եք, որ Ադրբեջանին նվիրե՞ք, ուղղաթիռն ի՞նչ եք անում, դիրքերի կահավորումը բա ո՞վ պետք է անի, բա մեր մասին ո՞վ է մտածելու (որքան հասկացա զինծառայող է), փող եք լվո՞ւմ, ինչքա՞ն փող աշխատեցիք։ Մի՛ շտապեք հասարակությանը մեղադրել սպառազինության ձեռքբերումն այդ համատեքստում մեկնաբանելու համար։ Ուղղաթիռների ձեռքբերման անհրաժեշտությունն առաջին հերթին մասնագիտական քննարկման թեմա է, բայց հանրության արձագանքը բխում է իշխանության՝ տարբեր փուլերում հնչեցրած հիմարություններից, վտանգավոր վարքագծից, կոռուպցիոն սկանդալներից, համակարգային տապալումներից և պետությունը պարտության տանող նպատակային քաղաքականությունից։ Չես կարող մի կողմից ատել բանակը, զինծառայողին, դա արտացոլել տեղեկատվական/քարոզչական քաղաքականությունում ու ակնկալել, որ քո ռազմական գնումը հասարակության շրջանում ճիշտ ընկալում կստանա։ Ամեն ինչ տեղը գցելու ժամանակը դեռ կգա»։ Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
