Չի բացառվում՝ 102-րդ ռազմաբազան դուրս բերվի Գյումրիից. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, ինչի մեկնարկն արդեն տրվել է Մոսկվայում Հայաստանի ու Թուրքիայի արտաքին գործերի նախարարների ունեցած հանդիպումով, նաև փշալարային տրամաբանությամբ կահավորված ու զինված սահմանների թոթափում է ենթադրում։ Համենայնդեպս Շիրակի մարզից շարունակ տեղեկություններ ու ահազանգեր են հասնում այն մասին, որ եթե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում ամեն բան հարթ ընթանա, ապա չի բացառվում՝ առաջիկայում Գյումրու 102-րդ ռազմաբազան այնտեղից դուրս բերվի, քանի որ դրա կարիքը պարզապես չի լինի։ Իհարկե, հայ-ռուսական միացյալ զորքերի մասին համաձայնագրի շրջանակներում դեռևս 2010-ին ստորագրված արձանագրության մեջ ֆիքսված է, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան այնտեղ մնալու իրավունք ունի մինչև 2044 թվականը, այնուամենայնիվ, թեմայի շուրջ զրուցեցինք Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ: Մարզպետը հորդորեց Պաշտպանության նախարարություն դիմել, բայց հիշեցրեց 2010-ին ստորագրված փաստաթուղթը: Նշենք, որ այն ժամանակ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից ստորագրված N5 արձանագրության համաձայն՝ ոչ միայն բազայի տեղակայման ժամկետն էր սահմանվում, այլ նաև ռուսական կողմը պարտավորվում էր համատեղ ապահովել Հայաստանի ռազմական անվտանգությունն ու սատարել հայկական զինուժին սպառազինվելու արդիական զինատեսակներով»: Մանրամասները՝ թերթի համարում: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
