Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Մուրաևը «հիմարություն է» անվանել Մեծ Բրիտանիայի հայտարարությունը

858
Կիրակի, 23 հունվարի, 2022 թ., 16:06
Մուրաևը «հիմարություն է» անվանել Մեծ Բրիտանիայի հայտարարությունը

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ը նախօրեին հայտարարել էր, որ ՌԴ ղեկավարությունը մտադիր է Ուկրաինայում իշխանության բերել ռուսամետ քաղաքական գործիչների՝ Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Եվգենի Մուրաևի գլխավորությամբ: ՌԴ ԱԳՆ-ն ապատեղեկատվություն էր որակել այդ հայտարարությունը՝ կոչ անելով դադարեցնել սադրանքները. «Մեծ Բրիտանիայի կողմից ռուսամետ համարվող Մուրաևը 2018-ից գտնվում է Ռուսաստանի պատժամիջոցների տակ»:

Մուրաևն այսօր արձագանքել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության հայտարարությանը՝ այն անվանելով ոչ պրոֆեսիոնալ, փոխանցում է Украинская правда-ն: «Դա ինչ-որ հիմարություն է: Արդեն 4 տարի է՝ ինձ արգելում են մուտք գործել Ռուսաստան... Ուկրաինան պետք է դառնա ուժեղ և ինքնիշխան պետություն, ուստի դժվար է պատկերացնել, որ ես կարող էի որևէ շփում ունենալ ռուսների հետ: Տարածված տեղեկատվությունը ոչ պրոֆեսիոնալ է: Հույս ունեմ՝ ներողություն կխնդրեն»,- ասել է նա: