Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 04 մայիսի, 2024 թ.

Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ ՌԴ-ը մտադիր է Ուկրաինայում իշխանության բերել Եվգենի Մուրաևին

858
Կիրակի, 23 հունվարի, 2022 թ., 14:48
Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ ՌԴ-ը մտադիր է Ուկրաինայում իշխանության բերել Եվգենի Մուրաևին

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ը նախօրեին հայտարարել էր, որ ՌԴ ղեկավարությունը մտադիր է Ուկրաինայում իշխանության բերել ռուսամետ քաղաքական գործիչների՝ Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Եվգենի Մուրաևի գլխավորությամբ:

ՌԴ ԱԳՆ-ն ապատեղեկատվություն է որակել այդ հայտարարությունը՝ կոչ անելով դադարեցնել սադրանքները. «Մեծ Բրիտանիայի կողմից ռուսամետ համարվող Մուրաևը 2018-ից գտնվում է Ռուսաստանի պատժամիջոցների տակ», փոխանցում է РИА Новости-ն: