Երևան`   +7 °C
Այսօր`   Շաբաթ, 18 մայիսի, 2024 թ.

«Ընդդեմ Արծվաշենի ենթադրյալ հանձնման՝ Ադրբեջանում սկսվում է բողոքի ալիք բարձրանալ»․ Կ․ Հեքիմյան

109
Շաբաթ, 04 մայիսի, 2024 թ., 14:06
«Ընդդեմ Արծվաշենի ենթադրյալ հանձնման՝ Ադրբեջանում սկսվում է բողոքի ալիք բարձրանալ»․ Կ․ Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի գրառումը․ «Ընդդեմ Արծվաշենի ենթադրյալ հանձնման՝ Ադրբեջանում աստիճանաբար սկսվում է բողոքի ալիք բարձրանալ:
Ադրբեջանի «փորձագետները» հանկարծ հայտնաբերել են, որ Արծվաշենը շատ կարևոր դիրք է զբաղեցնում և անփոխարինելի է լոգիստիկ տեսանկյունից: Վերջիններիս պնդմամբ, եթե Արծվաշենը Հայաստանին վերադարձվի, ապա Հայաստանը հնարավորություն կունենա վերահսկել Ադրբեջանի համար կենսական և ռազմավարական նշանակություն ունեցող մեծ թվով ենթակառուցվածքներ:
Բացի դրանից՝ ադրբեջանցի «լրագրողները» ինչ-որ կասկածելի անձանց են գտնում, որոնց որպես «բաշքենդցի» են ներկայացնում: Ադրբեջանցի «բաշքենդցիները» պատմում են՝ իբր խորհրդային տարիներին «Բաշքենդ»-ում «հայերի վայրագություններից», «հայերի հետ բնակվելու անհնարինությունից»: Փորձ է արվում աշխարհին «ապացուցել», որ խորհրդային տարիներին Արծվաշենում նաև մեծ թվով ադրբեջանցիներ են ապրել:
Այդպիսի մի «բաշքենդցի» ներկայացվում է, օրինակ՝ ոմն Թալիա Մամադովան, որն իբր 1990թ․ Արծվաշենի հիվանդանոցում բուժքույր էր աշխատում: Նախ՝ 1990թ․ Արծվաշենում ադրբեջանցիներ չկային: Եվ հետո՝ ուշադիր նայեք Թալիա Մամադովային: Վերջինս նույնքան բուժքույր է, որքան Փաշինյան Նիկոլը՝ պարուհի:
Ինչևէ: Ամեն դեպքում, Արծվաշենի հարցն աստիճանաբար մտնում է քաղաքական օրակարգ: Ափսոս, որ ադրբեջանցիների նախաձեռնությամբ»։

Թալիա Մամադովա
Թալիա Մամադովա
Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան