Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են
Ադրբեջանի և Հայաստանի՝ Տավուշի մարզի որոշ հատվածներում սահմանազատում իրականացնելու որոշումից հետո մեկնարկած բողոքի ցույցերը Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը (Հ1) լուսաբանում է հատվածական՝ ամբողջական չներկայացնելով բողոք բարձրացրած մարդկանց պահանջներն ու «ձայն չտալով» Տավուշի բնակիչներին։ #CivilNetCheck-ն ուսումնասիրել է Հանրային հեռուսաընկերության «Լուրեր»-ի՝ ապրիլի 19-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում գլխավոր թողարկումները, որոնք հեռարձակվում են ամենադիտվող ժամին (փրայմ-թայմ)՝ 21:00-ին։ Ըստ այդմ, ցույցերը մատուցանվում են ոչ ամբողջական, գերակշռում են իրավապահ մարմինների հայտարարությունները, չեն ներկայացվում շարժման առաջնորդների ելույթները և այլն։ Հարկատուների հաշվին ֆինանսավարվող Հանրայինը հարկ չի համարել նկարահանող խումբ ուղարկել Տավուշ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու, ռեպորտաժներ պատրաստելու, բողոքող կամ նույնիսկ չբողոքող տավուշցիների հետ խոսելու և նրանց մտահոգությունը ներկայացնելու համար։ Ի՞նչ է հայտնում Հանրայինը Դիտարկվող ժամանակահատվածի թողարկումներում միայն մեկ անգամ է նշվում, որ Տավուշում բողոքի ցույցերը համակարգում է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Մյուս դեպքերում քանիցս նշվում է, որ ցույցերը համակարգում են «Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Նրանցից որևէ մեկի հետ այս ընթացքում որևէ հարցազրույց չի եղել։ Մանրամասները՝ սկզբանղբյուրում։ |
Բագրատ Սրբազանը երթով շարժվում է ԵՊՀ, որտեղ բաց դաս է անցկացնելու․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
911:48«Սուտ եք խոսում»․ Պապոյանը հերքում է, որ կինը «անասուն» բառով է բնութագրել շարժման մասնակիցներին (տեսանյութ)
2711:36«Սարիգյուղ-Բերքաբեր խաչմերուկից ներքև կրկին ոստիկանական անցակետ է տեղակայվել»․ Ոսկան Սարգսյան
6109:36«Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը»․ Գառնիկ Դանիելյան
6909:30Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում (տեսանյութ)
7409:18Սամվել Վարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. երկու իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»
6009:06