Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ.

Վրաստանը կտրուկ պատասխանել է Ֆրանսիային

617
Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ., 17:24
Վրաստանը կտրուկ պատասխանել է Ֆրանսիային

Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարությունը զուրկ է օբյեկտիվությունից, և Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրինագծի դեմ ակցիաների ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ հայտարարությունները միայն խրախուսում են բռնությունը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ն։

Վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նախօրեին Ֆրանսիայի ԱԳՆ-ն X սոցիալական ցանցում գրառում է կատարել, որում մտահոգություն է հայտնել Վրաստանում տիրող իրավիճակի կապակցությամբ և նշել․ «Ֆրանսիան ցավում է ցուցարարների նկատմամբ բռնության համար՝ երկրորդ ընթերցմամբ «Օտարերկրյա ազդեցության» մասին օրինագծի ընդունումից հետո: Վրաստանը պետք է շարունակի Եվրոմիության հետ մերձեցման իր ջանքերը՝ համաձայն իր ժողովրդի ցանկությունների»։

«Ցավում ենք, որ ձեր հայտարարությունը զուրկ է օբյեկտիվությունից։ Ոչ օբյեկտիվ գնահատականները խրախուսում են բռնությունը, որն իրականացվում է արտերկրից ֆինանսավորվող բռնի խմբերի կողմից»,-ասվում է Վրաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։