Այս սեզոնին գրիպի բոլոր պատվաստանյութերը նախատեսված են պաշտպանելու գրիպի` առավել տարածված չորս տեսակներից
![]() Գրիպից պաշտպանվելու առաջին և ամենակարևոր քայլը գրիպի դեմ տարեկան պատվաստվելն է։ Պատվաստումը նվազեցնում է գրիպով հիվանդացությունը, հոսպիտալացումների և մահացությունների բեռն առողջապահական համակարգի վրա: Այս սեզոնին գրիպի բոլոր պատվաստանյութերը նախատեսված են պաշտպանելու գրիպի չորս տեսակից, որոնք ըստ հետազոտությունների՝ առավել տարածված են լինելու: 6 ամսական և բարձր տարիքի յուրաքանչյուր անձ գրիպի դեմ պատվաստվելու կարիք ունի: Գրիպի բարձր ռիսկի խմբում են գտնվում երեխաները, հղիները, որոշակի քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդիկ (ասթմա, շաքարախտ, սրտի և թոքերի հիվանդություններ) և 65 և բարձր տարեկան անձինք: Թեև գրիպի դեմ պատվաստումը լավագույն պաշտպանությունն է, կան նաև մի շարք այլ ավելի հեշտ գործողություններ, որոնք կարող եք ձեռնարկել ի լրումն պատվաստումների, որոնք կօգնեն դադարեցնել գրիպի տարածումը, օրինակ՝ տանը մնալը հիվանդ ժամանակ և հաճախակի լվանալ ձեռքերը: Եթե դուք հիվանդացել եք գրիպով, խոսեք ձեր բժշկի հետ՝ գրիպի հակավիրուսային դեղերով հիվանդությունը բուժելու համար, հատկապես եթե դուք բարձր ռիսկի խմբում եք։ |

50-ամյա տղամարդու որովայնից հեռացրել են ավելի քան 60 կգ քաշով ուռուցք (լուսանկար)
182Երեկ, 22:52
«Ներդրվել են վերջին սերնդի պատվաստանյութեր». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
107Երեկ, 12:36
«Ու այսպիսի տվյալների վրա պետք է կառուցվի՞ ապահովագրությունը»․ Անուշ Պողոսյան
13513.01.2026, 16:18
Նյու Յորքում 15,000 բուժքույր գործադուլ է հայտարարել (տեսանյութ)
60912.01.2026, 23:38
«Ինչո՞ւ հայկական արտադրության դեղը որակյալ չէ»․ Ոսկան Սարգսյան
12412.01.2026, 16:12
«ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները»․ ՀՎԿԱԿ
14412.01.2026, 12:12
