«Սպորտ-բուքմեյքերական գրասենյակներ համագործակցությունը պետք է ընդարձակել, ոչ թե սահմանափակել»․ Վիգեն Խաչատրյան
![]() «Այո՛, պետք է սահմանափակենք գովազդը, բայց եկեք այնպես անենք, որ բուքմեյքերական գրասենյակներն իրենց մասնակցությունը սպորտի զարգացմանը բերելու հնարավորությունից չզրկվեն, այդ թվում՝ հատկապես ֆուտբոլի»,- այսօր՝ ԱԺ նիստում «Գովազդի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։ «Ես կարծում եմ՝ սխալ է արգելել ֆուտբոլային շապիկների վրա գովազդ տեղադրելը։ Իմ խորին համոզմամբ դրանից մենք ոչինչ չենք շահելու, իսկ ֆուտբոլը, ինչպես նաև մյուս սպորտաձևերը կորցնելու են։ Չենք կարող աշխարհից կտրվել, հայկական բերդ կառուցել, չի ստացվի»,- նշեց պատգամավորը։ «Խնդրում եմ այդ հանգամանքը հաշվի առնել․ սպորտ-բուքմեյքերական գրասենյակներ համագործակցության հնարավրոությունները պետք է ընդարձակել, ոչ թե սահմանափակել»,- հավելեց նա։ |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
