«Ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք». Նիկոլ Փաշինյան
![]() Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության աշխատանքին. «2018թ. հեղափոխությունից հետո մեզ համար կարևոր հարց է եղել ՀՀ-ում ժողովրդավարական իրավակարգի հաստատումն ու այդ ճանապարհին մեզ համար կարևորագույն բարեփոխումներից մեկը, որ ծրագրել ենք 2018-ին, եղել է պարեկային ոստիկանության հիմնադրումը: Ընդ որում, պետք է արձանագրեմ, որ պրոցեսը բավականին դժվար ընթացավ՝ ձեզ հայտնի պատճառներով... Եվ շատ բարդ պայմաններում՝ 2021թ. հուլիսին որոշեցինք մեկնարկել գործընթացը... Արդեն շուրջ 6 ամիս է՝ ՀՀ-ում գործում է պարեկային ոստիկանություն, որի շուրջ բավական դրական մթնոլորտ է ստեղծվել»: Փաշինյանը նաև «աշխատանքային գաղտնիք բացահայտեց». «Պարեկային ոստիկանության գործունեության 7 ամիսների ընթացքում վարչական պատասխանատվության են ենթարկվել պաշտոնյաներ... Ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք, վճարվել է համապատասպան տուգանքը. սա հիշարժան փաստ է»: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
