«Կարելի է հետևել, որ բոլորը ներկայանան QR կոդով կամ թեստի բացասական արդյունքով»․ Ղազինյան
![]() «Լինում են մեծաքանակ միջոցառումներ, որտեղ երաշխավորել, որ QR չունեցող մարդու թույլ չի տրվի, ես մի քիչ չեմ պատկերացնում»,- այսօր ԱԺ ամբիոնից դիմելով առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։ «Առաջիկայում «Փարավոն» ռեստորանոմ սպասվում է մեծ միջոցառում, այնտեղ կարելի է հետևել, որ բոլորը պարտադիր ներկայանան QR կոդով կամ թեստի բացասական արդյունքով, կարո՞ղ եք դա անել, խնդրում եմ, դա արեք ու հանրությանը ցույց տվեք, որ այդ կարգավորումը բոլորի համար է տարածվում, ոչ թե խեղճուկրակ մարդկանց», - նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը: Հիշեցնենք, որ հունվարի 22-ից ուժի մեջ է մտնելու հանրային վայրեր կորոնավիրուսի դեմ պատվաստման QR կոդով կամ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանով մուտք գործելու որոշումը: |

50-ամյա տղամարդու որովայնից հեռացրել են ավելի քան 60 կգ քաշով ուռուցք (լուսանկար)
182Երեկ, 22:52
«Ներդրվել են վերջին սերնդի պատվաստանյութեր». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
107Երեկ, 12:36
«Ու այսպիսի տվյալների վրա պետք է կառուցվի՞ ապահովագրությունը»․ Անուշ Պողոսյան
13513.01.2026, 16:18
Նյու Յորքում 15,000 բուժքույր գործադուլ է հայտարարել (տեսանյութ)
60912.01.2026, 23:38
«Ինչո՞ւ հայկական արտադրության դեղը որակյալ չէ»․ Ոսկան Սարգսյան
12412.01.2026, 16:12
«ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները»․ ՀՎԿԱԿ
14412.01.2026, 12:12
