«Համավարակի ընթացքում աշխարհի տասնյակ հարուստներ կրկնապատկել են իրենց կարողությունները». Արտակ Զաքարյան
522
Չորեքշաբթի, 19 հունվարի, 2022 թ., 00:12
![]() ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի գրառումը. «Օրինաչափություն. COVID-19 համավարակի ընթացքում աշխարհի տասնյակ հարուստներ կրկնապատկել են իրենց կարողությունները։ Իսկ այդ ընթացքում աշխարհում ավելի քան 160 մլն մարդ համալրեցին աղքատության շարքերը։ Ըստ Oxfam կազմակերպության հաշվետվության՝ աշխարհի շուրջ երկու տասնյակ հարուստների կարողությունը, համավարակի ընթացքում, 700 միլիարդ դոլարից հասել է գրեթե 1,5 տրիլիոն դոլարի։ Այսինքն, այս պահին, աշխարհի ամենահարուստ մարդիկ 6 անգամ ավելի հարուստ են, քան աշխարհի 3,1 միլիարդ մարդիկ միասին վերցրած։ Ցավոք, Հայաստանում ևս, աղքատության մակարդակն էականորեն աճել է։ COVID 19-ը շատերի համար համավարակ է, որոշների համար՝ հաջողված բիզնես։ Չմոռանանք նաև, որ պատվաստվելն առայժմ միակ լուծումն է»։ Աղբյուրը` Արտակ Զաքարյան |

50-ամյա տղամարդու որովայնից հեռացրել են ավելի քան 60 կգ քաշով ուռուցք (լուսանկար)
182Երեկ, 22:52
«Ներդրվել են վերջին սերնդի պատվաստանյութեր». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
107Երեկ, 12:36
«Ու այսպիսի տվյալների վրա պետք է կառուցվի՞ ապահովագրությունը»․ Անուշ Պողոսյան
13513.01.2026, 16:18
Նյու Յորքում 15,000 բուժքույր գործադուլ է հայտարարել (տեսանյութ)
60912.01.2026, 23:38
«Ինչո՞ւ հայկական արտադրության դեղը որակյալ չէ»․ Ոսկան Սարգսյան
12412.01.2026, 16:12
«ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները»․ ՀՎԿԱԿ
14412.01.2026, 12:12
