««Հավերժության ժապավեն» մոնումենտալ քանդակի վերակենդանացման աշխատանքներն ավարտվեցին». Կարեն Քոչարյան
![]() Հայկական հեռուստատեսության վաստակաշատ հաղորդավար Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՎԵՐՋԱՊԵՍ. ուրախությամբ տեղեկացա, որ մեր Դավիթ Բեջանյանի «Հավերժության ժապավեն» մոնումենտալ քանդակի վերակենդանացման աշխատանքներն ավարտվեցին: Շնորհակալ եմ բոլոր պետական և ոչ պետական օղակներին, անհատներին աջակցության համար: Մեր Դոդոյի հոգին փառավորվեց և վերջնականորեն «Հավերժության ժապավենը» նրան հավերժացրեց երիտասարդ տաղանդավոր քանդակագործ Ռաֆայել Մանուկյանի ոսկի ձեռքերի շնորհիվ: Կարծում եմ գարնանը ներկա կլինենք քանդակի պաշտոնական վերաբացմանը և կհամեմենք այն Դավիթ Բեջանյանին նվիրված փազային փառատով: Ինչ լավ է, որ մեր երկրում դեռ կան Ռաֆայել Մանուկյանի նման երիտասարդ պրոֆեսիոնալներ, ովքեր նվիրված զբաղվում են իրենց գործով: Քեզ նորանոր հաղթանակներ, Ռաֆո՛ ջան և նոր ինքնուրույն աշխատանքներ նոր 2022 թվականին: Իսկ մեր ժողովրդին ուզում եմ կրկին ասել՝ սիրեք և գնահատեք մեր մշակույթը՝ աշխարհի ամենահզոր զենքը: Գնահատեք ու պահպանեք, որպեսզի հետո չասեք՝ ինչու են այլ ազգեր սեփականաշնորհում մերը: Վերջերս մենք գրանցում ենք փոքրիկ մշակութային հաղթանակներ: Սակայն դա առաջին հայացքից է փոքրիկ: Ցանկացած մշակութային հաղթանակ, երբ գումարվում է դառնում է մեծ և անչափ կարևոր հաղթանակների հիմքը: Ուրեմն՝ բազմապատկենք այդ հաղթանակները և գնանք դեպի մեծ ու ամենակարևոր հաղթանակ: Շնորհավոր գալիք Ամանոր և Սուրբ Ծնունդ»: Աղբյուրը` Կարեն Քոչարյան |

Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
319Երեկ, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
16222.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
61822.10.2026, 00:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
14821.10.2026, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
89818.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
23617.10.2026, 23:42
