Երևան`   +4 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 դեկտեմբերի, 2025 թ.

Տոնական օրերին արգելոց-թանգարանները կաշխատեն

494
Ուրբաթ, 24 դեկտեմբերի, 2021 թ., 19:42
Տոնական օրերին արգելոց-թանգարանները կաշխատեն

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են․ «Տոնական օրերին արգելոց-թանգարանները կաշխատեն
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ՝ «Գառնի», «Զվարթնոց», պատմամշակութային արգելոց-թանգարանները, նաև՝ «Լոռի բերդ» «քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցը Ամանորին կաշխատեն հետևյալ գրաֆիկով.
«Գառնի» պատմամշակութային արգելոց թանգարանը՝ դեկտեմբերի 28-ից մինչև հունվարի 15-ը կաշխատի ժամը 10։00-22։00-ն։ Տոնական օրերին՝ արգելոց թանգարանը բաց կլինի 2021թ․ դեկտեմբերի 31-ին, 2022թ․ հունվարի 1-ին, 2-ին և 6-ին՝ ժամը 10:00-22:00-ն։
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը՝ 2021թ․ դեկտեմբերի 31-ին, 2022 թ․ հունվարի 1-ին, 2-ին և 6-ին՝ ժամը 10:00-18:00-ն։
«Լոռի բերդ» «քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցը՝ դեկտեմբերի 31-ին, 2022թ․ հունվարի 1-ին, 2-ին և 6-ին՝ ժամը 10:00-18:00-ն»։