Լույս է տեսել Կարեն Մաթևոսյանի «Անին և անեցիները» աշխատությունը
![]() Մատենադարանի ֆեյսբուքյան էջում գրված է. «Լույս է տեսել Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանի «Անին և անեցիները» աշխատությունը. Միջնադարյան Հայաստանի պատմության մեջ Անին բացառիկ կարևոր դեր է կատարել ոչ միայն որպես երկրի քաղաքական ու հոգևոր կենտրոն, Բագրատունյաց շրջանում՝ թագավորանիստ և կաթողիկոսանիստ, այլև քաղաքային կյանքի, տնտեսության, արհեստների ու առևտրի, մշակույթի և արվեստի զարգացման առաջնակարգ վայր: Գիրքը բաղկացած է երկու մասից. առաջինը նվիրված է քաղաքի պատմությանը, մշակույթին, քաղաքի ընդգրկմանը, ներկայացվում են նաև Անիի մերձակա վանքերն ու բերդերը։ Երկրորդ մասը նվիրված է անեցիներին՝ թագավորական ընտանիքի անդամներից ու ազնվական տոհմերից սկսած մինչև մեծաթիվ քաղաքային դասը, որը բաղկացած էր արհեստավորներից, առևտրականներից, զանազան գործավորներից ու այլ խմբերից։ Աշխատությունը եզրափակվում է սկզբնաղբյուրների տվյալների հիման վրա կազմված «Անեցիների և քաղաքին առնչված անձանց անվանացանկով», որն ընդգրկում է 783 անուն։ Գրքի խմբագիրն է Մատենադարանի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Վահան Տեր-Ղևոնդյանը։ 2016 թ. Անին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում, որը մեծացրել է հետաքրքրությունը նրա նկատմամբ։ Ուստի շատ կարևոր է Անիի պատմական, մշակութային, քաղաքակրթական դերի նորովի ուսումնասիրությունը և ներկայացումը։ Այս առումով, ներկա հրատարակությունը նպատակ ունի ուշադրություն հրավիրել նաև Անիի շուրջը գտնվող հայկական վանքերի և այլ հուշարձանների վրա, որոնք միջնադարում սերտորեն կապված էին քաղաքի հետ, փաստորեն նրա մասնիկներն էին, սակայն այժմ աղետալի վիճակում են գտնվում։ Գրքի թվային տարբերակը՝ այստեղ»: Աղբյուրը` Մատենադարան |

Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
319Երեկ, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
16222.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
61822.10.2026, 00:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
14821.10.2026, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
89818.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
23617.10.2026, 23:42
