«Սպիտակ ցուլերի զոհաբերությունը». Սուքիաս Թորոսյան
![]() Ծաղրանկարիչ, նկարիչ Սուքիաս Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար և կից գրել. «Ցլի զոհաբերությունը ի սկզբանե կապված էր Միհրականության հետ, կամ Magna Mater-ի, Մեծ Մայր, Մայր աստվածուհի.....մի խոսքավ Անահիտի, իսկ սպիտակ ցուլերի զոհաբերությունը մ.թ.ա. առաջին դարից անվանեցին ծ Taurobolium։ Արարողակարգը հետևյալն էր, փոս էին փորում, կամ պատրաստի քարեպատ փոսում քրմապետը մտնում էր, և այն ծածկում էին տախտակներով (վրան անցքերով)։ Կաքավելով (երգ ու պարով) բերում և պառկեցնում էին զոհին տախտակների վրա։ Սուրբ նիզակի ծայրով խոցում ցուլի սիրտը և այնպես պահում, որ արյունը հոսի անցքերից ներս։ Քրմապետը պետք էր ամբողջությամբ արունոտվեր և դուրս գալով փոսից բղավեր՝ «Ուրախությամբ բացվեց դուռն Արևի»։ Ասում էին, որ զոհաբերություն մատուցողների կյանքը խաղաղ և ապահով կլինի 20 տարի։ Արարողության հավատացյալներն իրենց անուններն էին փորագրում, կամ ձուլում հենց այսպիսի արձանիկների վրա։ Կոնկրետ այս մեկը Ծոփքից է (արծաթ) և վրան գրված է «C= ceremonial = հանդիսավոր AKDWE = ցուցադրել B=տանը»»։ Աղբյուրը` Սուքիաս Թորոսյան |

Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
319Երեկ, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
16222.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
61822.10.2026, 00:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
14821.10.2026, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
89818.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
23617.10.2026, 23:42
