Մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը
![]() Շոստակովիչի ստեղծագործությունների ներկայացմամբ մեկնարկեց Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային փառատոնը, որը կրում է «Երեք ընկեր․ Խաչատրյան, Պրոկոֆև, Շոստակովիչ» խորագիրը։ Դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Շոստակովիչի Դաշնամուրի թիվ 1 և թիվ 2 կոնցերտները։ Համերգի երկրորդ բաժնում նվագախումբը կատարեց կոմպոզիտորի Թիվ 12 սիմֆոնիան։ Հետագա համերգները նվիրված կլինեն Պրոկոֆևի և Խաչատրյանի ստեղծագործություններին։ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կազմակերպել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Փառատոնի հաջորդ համերգը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին և նվիրված կլինի Սերգեյ Պրոկոֆևի արվեստին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա դաշնակահար Վալենտինա Լիսիցան։ ![]() ![]() ![]() |

Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
319Երեկ, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
16222.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
61822.10.2026, 00:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
14821.10.2026, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
89818.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
23617.10.2026, 23:42



