«Հայահավաք» նախագծի շրջանակում Հայաստանում ելույթ կունենա շվեյցարահայ դիրիժոր Լյուք Բաղդասարյանը
![]() Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Հայահավաք» նախագծի շրջանակում Հայաստանում համերգով ելույթ կունենա շվեյցարահայ դիրիժոր Լյուք Բաղդասարյանը։ Դեկտեմբերի 23-ին, ժամը 19:00 դիրիժորը հանդես կգա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) հետ։ Ծրագրում հնչելու են Յ. Հայդնի, Վ. Ա. Մոցարտի, Պ. Ի. Չայկովսկու ստեղծագործությունները: Լյուք Բաղդասարյանը ծնվել է Շվեյցարիայում և բավական հայտնի է եվրոպական լսարանին: Առաջին անգամ որպես դիրիժոր ելույթ է ունեցել 21 տարեկանում: Լյուք Բաղդասարյանը նաև հայտնի դաշնակահար է, սակայն այժմ ավելի շատ դիրիժորությամբ է զբաղվում: Ամեն տարի ապրիլի 24-ին՝ Եղեռնի տարելիցին, լարային կազմով ելույթ է ունենում Կոմիտասի ստեղծագործություններով: Նախագծի շրջանակներում Երևանում ավելի վաղ համերգով են ներկայացել սիրիահայ դիրիժոր Միսաք Պաղպուտարյանը և կանադահայ դիրիժոր Նուրհան Արմանը։ |

Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
319Երեկ, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
16222.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
61822.10.2026, 00:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
14821.10.2026, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
89818.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
23617.10.2026, 23:42
