Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Կորոնավիրուսով վարակման 327 և մահվան 14 նոր դեպք

891
Կիրակի, 05 դեկտեմբերի, 2021 թ., 11:30
Կորոնավիրուսով վարակման 327 և մահվան 14 նոր դեպք

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 327-ով և դարձել 340723: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 10479 մարդ (-355), կատարվել է 2401971 թեստավորում (+5077), առողջացել են վարակվածներից 321106-ը (+667): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 14 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 7683 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1-ով ու դարձել 1455։ Հիշեցնենք՝ 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։