Երևան`   -6 °C
Այսօր`   Շաբաթ, 17 հունվարի, 2026 թ.

«Եթե կորոնավիրուսի թվերի նվազում կա, ինչո՞ւ է երկու շաբաթում 5 մլրդ դրամ հատկացվում ԱՆ-ին»․ լրագրողը՝ նախարարին

787
Հինգշաբթի, 02 դեկտեմբերի, 2021 թ., 13:30
«Եթե կորոնավիրուսի թվերի նվազում կա, ինչո՞ւ է երկու շաբաթում 5 մլրդ դրամ հատկացվում ԱՆ-ին»․ լրագրողը՝ նախարարին

Այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ի պատասխան հարցին, թե եթե կորոնավիրուսի թվերի նվազում կա, ինչու է Կառավարությունը երկու շաբաթվա ընթացքում շուրջ 5 մլրդ դրամ հատկացնում կորոնավիրուսի դեմ պայքարի համար, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց․ «Որովհետև ֆինանսավորումը կատարվում է փաստացի կատարված ծախսերի հիման վրա ։ Կառավարության այսօրվա որոշումով հատկացված գումարներն ուղղվում են նոյեմբեր ամսվա ծախսերը փակելուն, իսկ նոյեմբեր ամսին մենք ունեինք կորոնավիրուսով հիվանդացության ամենաբարձր պիկը»։