«ՊՇՌ-ով մեզ թալանում են, ստերով՝ կոտորում». ակցիայի մասնակիցները պահանջում են նախարարին դուրս գալ և լսել իրենց
![]() «1050 դրամանոց ՊՇՌ-ն հայ ազգի վրա 8-10 հազար դրամով իրացնողը թալանչի ա, հանցագործ ա», «ՊՇՌ-ով մեզ թալանում են, ստերով՝ կոտորում: Մենք գիտենք էդ թվերը իրանք ոնց են նկարում, գերշահույթ են հետապնդում... Սրանք ասում էին, որ պատվաստված մարդը թեթև ա տանում, իրենց թվերով՝ 23 մահ ա արձանագրվել ու սա իրանց համար թեթև ա»,- բողոքում էին Առողջապահության նախարարության դիմաց ակցիա իրականացնող քաղաքացիները: Նկատելով պատուհանից իրենց նայող նախարարության աշխատակիցներին, ակցիայի մասնակիցները բղավեցին. «Ամո՛թ ձեզ, էդ որ դիմակը պարտադիր ա, էդ ինչի՞ եք առանց դիմակի»: Նրանք կոչ արեցին ոստիկաններին՝ տուգանել նրանց: «Ինչպե՞ս կարող են մեր՝ թթվածին շնչելու իրավունքը արգելեն, իրենք չեն ուզում՝ թող չդնեն, մեզ հետ ի՞նչ գործ ունեք»,-ասում էին պարտադիր դիմակի դեմ բողոքող քաղաքացիները: Նրանք նշեցին, որ դեմ են պարտադիր պատվաստմանը, պարտադիր դիմակ կրելուն, վճարովի ՊՇՌ թեստավորմանը, սպառնալիքով աշխատողներին ազատելուն: Ակցիայի մասնակիցները վաղը դարձյալ կհավաքվեն Առողջապահության նախարարության դիմաց: Նրանք կոչ արեցին նախարարի հրամաններից դժգոհ բոլոր քաղաքացիներին՝ մեկ մարդու պես գալ նշված վայր: |

50-ամյա տղամարդու որովայնից հեռացրել են ավելի քան 60 կգ քաշով ուռուցք (լուսանկար)
182Երեկ, 22:52
«Ներդրվել են վերջին սերնդի պատվաստանյութեր». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
107Երեկ, 12:36
«Ու այսպիսի տվյալների վրա պետք է կառուցվի՞ ապահովագրությունը»․ Անուշ Պողոսյան
13513.01.2026, 16:18
Նյու Յորքում 15,000 բուժքույր գործադուլ է հայտարարել (տեսանյութ)
60912.01.2026, 23:38
«Ինչո՞ւ հայկական արտադրության դեղը որակյալ չէ»․ Ոսկան Սարգսյան
12412.01.2026, 16:12
«ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները»․ ՀՎԿԱԿ
14412.01.2026, 12:12
