«Տունը՝ պալատի մեջ»․ Ռուբեն Շուխյան
![]() Պատմաբան Ռուբեն Շուխյանը սոցկայքի իր էջում գրել է. «Տունը՝ պալատի մեջ. պարզվում է՝ Հայաստանում նման հուշակոթող կա: Սովետական գիգանտոմանիայի ժամանակաշրջանում Ստեփանավան քաղաքում Ստեփան Շահումյանի փոքրիկ տուն-թանգարանի վրա կառուցվել է կարմիր տուֆից մի ահռելի պալատ-շինություն՝ ներառելով իր մեջ «վառ լենինցու» տնակը: 1991-ից հետո նախկին տուն-թանգարանը վերափոխվեց մշակույթի և ժամանցի կենտրոնի, որտեղ գործում է նաև Ստեփանավան քաղաքի պատմության թանգարանը: Սակայն կոմունիստ-բոլշևիկ Շահումյանի տնակը մնում է շենքի ներսում, և գալիք սերունդները պատկերացում են կազմում իրենց քաղաքի պատմության վերաբերյալ՝ առաջին հերթին հենց այդ գործչի շեշտադրված «կարևորությունը» տեսնելով: Ուշագրավ է նաև, որ տուն-թանգարանը տեղակայված է Գարեգին Նժդեհի փողոցի վրա: Աղբյուրը` Ռուբեն Շուխյան |

Արցախի մասին «Տնից լավ տեղ չկա» վավերագրական ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» հավակնորդների ցանկում
13711:18
«ԿինոՄոսկվա»-ն արդարանում է և խոստանում առավել հետևողական լինել
18726.11.2026, 20:42
Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երաժշտությունը
63325.11.2026, 22:13
«Ադրբեջանի լոբբիստները կարողացել են ՌԴ-ում կինոթատրոններից հանել տալ հայ հերոսի մասին ֆիլմի ցուցադրումը». Սյուզի Բադոյան
20224.11.2026, 23:48
Նախապատրաստվում է «Վիշապաքարերը և Տիրինկատարի հնավայրը» հայտ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում ընդգրկելու նպատակով
14624.11.2026, 19:18
«Արցախի դարավոր սրբությունների հետ ի՞նչ է լինելու»․ Սամվել դպիր Գրիգորյան
19224.11.2026, 15:42
