Ֆեդերիկո Մոնդելչին և Սիմոնե Զանկինին հանդես կգան Պիացոլային նվիրված համերգով
![]() Հոկտեմբերի 28-ին, ժամը 19:30 Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա համերգ՝ նվիրված Աստոր Պիացոլայի 100-ամյակին։ Համերգի ընթացքում Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) որպես դիրիժոր կղեկավարի աշխարհահռչակ սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին (Իտալիա): Որպես մենակատար ելույթ կունենա ակորդեոնահար Սիմոնե Զանկինին (Իտալիա), ով արդեն երկրորդ անգամ է ժամանում Հայաստան։ Համերգի ծրագրում Աստոր Պիացոլայի ստեղծագործություններն են։ Զանկինին ճանաչված ակորդեոնահար է, Ֆեդերիկո Մոնդելչիի մտերիմ ընկերներից։ Երաժիշտները միասին բազում համերգային ծրագրեր են իրականացնում, նախորդ անգամ 2019 թվականին են այստեղ ելույթ ունեցել կրկին Կամերային նվագախմբի հետ։ Երաժիշտները հայ ունկնդրին հետաքրքիր ու անմոռանալի համերգ են խոստանում։ |

Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
319Երեկ, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
16222.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
61822.10.2026, 00:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
14821.10.2026, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
89818.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
23617.10.2026, 23:42
