Կբացվի «Հայ դյուցազնավեպի քոչարյան պատկերապատումը» խորագրով ցուցահանդեսը
![]() Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 18:00-ին, Երվանդ Քոչարի թանգարանում կբացվի «Հայ դյուցազնավեպի Քոչարն այս շարքը ստեղծել է 1939 թվականին, երբ նշվում էր էպոսի 1000-ամյա հոբելյանը: Նշենք, որ Երվանդ Քոչարի թանգարանն անցել է ցուցադրությունների կազմակերպման հայեցակարգային նորատիպ, կոնցեպտուալ ձևաչափերի: Այս ցուցադրությունը ոչ միայն ներկայացնում է քոչարական նկարազարդումները, այլև նորարարական լուծումների, ինքնատիպ գաղափարների կիրառմամբ նորովի է մեկնաբանում էպոսի առասպելական միջավայրը, որոնցից ներշնչվելով՝ Քոչարը ստեղծել է իր գրաֆիկական աշխատանքները: Ցուցահանդեսի շրջանակում տեղի կունենա նաև «Սասունցի Դավիթ» ինտելեկտուալ և ժամանցային բջջային հավելվածի շնորհանդեսը, որի թարմացումն ու լրացուցիչ նյութերով համալրումն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Սասնա տուն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ։ Հիշեցնենք, որ հավելվածը կիրառելի է 2017 թվականից, հասանելի է հայերենով և անգլերենով: Նպատակն է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը համընթաց նպաստել հայկական էպոսի նորովի տարածմանն ու հանրահռչակմանը, դրա մասին գիտելիքների պահպանմանն ու տարածմանը: Նորացված հավելվածում ավելացվել է ինտելեկտուալ ևս մեկ խաղ («Բառախաղ»), ստեղծվել են «Գիրք», «Պատկերասրահ» և «Կոմիքս» բաժինները: Հավելվածը ներբեռնելու համար հարկավոր է բջջային հեռախոսի «Փլեյ մարկետ» («Play Market») կամ «Ափ սթոր» («App Store») դաշտերում որոնել հավելվածը՝ գրելով հայերեն կամ անգլերեն՝ Սասունցի Դավիթ («Sasunci Davit»):
ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն |

Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
319Երեկ, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
16222.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
61822.10.2026, 00:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
14821.10.2026, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
89818.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
23617.10.2026, 23:42
