Հայտնի է 2021թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա վեցերորդ մրցանակն այսօր շնորհվել է մարդու իրավունքների պաշտպան, «Կանանց համերաշխություն հանուն ներառական խաղաղության և զարգացման» կազմակերպության (SOFEPADI) և Կոնգոյացի կանանց հիմնադրամի (FFC) համահիմնադիր Ջուլիեն Լուսենգեին, որը տարիներ շարունակ աջակցել է պատերազմի ժամանակ սեռական բռնության ենթարկվածներին: Նա խիզախորեն բարձրաձայնել է Կոնգոյում քաղաքացիական պատերազմի ընթացքում սարսափելի սեռական բռնության ենթարկված հազարավոր կանանց հուսահատ վիճակի մասին և համառորեն գործել՝ հանցագործներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը հայտարարվել է Իտալիայի Սուրբ Ղազար կղզում տեղի ունեցած «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն «Ավրորա» մրցանակը շնորհում է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: «Ջուլիեն Լուսենգեի բացառիկ ձեռքբերումները հիշեցնում են մեզ այն մասին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ մեկ մարդը նույնիսկ անհաղթահարելի թվացող ճնշման և ռիսկերի հանդիպելիս: Ճանաչման արժանացնելով նրա խիզախությունը, նվիրումն ու անձնազոհությունը՝ մենք լիահույս ենք, որ նա կարող է նաև ոգեշնչել մեզնից յուրաքանչյուրին՝ մտածելու այն մասին, թե ինչ կարող ենք անել նրանց համար, ում իրավունքները խախտվում են, և ովքեր մեր աջակցության և համերաշխության խիստ կարիքն ունեն»,- նշեց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ և Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին: «Կորոնավիրուսի համավարակը մեզ վերջնականապես ցույց տվեց, որ այն, ինչ տեղի է ունենում աշխարհի մի անկյունում, որքան էլ հեռու լինի այն, ազդում է բոլորիս վրա: Մենք չենք կարող անտարբեր մնալ այլոց տառապանքների նկատմամբ. մենք չենք կարող մեզ թույլ տալ անհոգ լինել: Այսօր, առավել քան երբևէ, մենք պետք է թույլ տանք, որ մեզ միավորեն և առաջնորդեն երախտագիտության և մարդկայնության համընդհանուր արժեքները, ինչպես դրանք առաջնորդում են 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Ջուլիեն Լուսենգեին»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը: Որպես 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ Ջուլիեն Լուսենգեն կստանա 1.000.000 ԱՄՆ դոլար պարգև և նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն՝ աջակցելով կազմակերպությունների, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվող մարդկանց: Այս տարի, հաշվի առնելով 2020 թ. պատերազմից տուժած արցախցիների խիստ կարիքները, «Ավրորան» կառաջարկի նրան մրցանակի 25%-ն ուղղել Արցախի մարդասիրական հրատապ խնդիրների հաղթահարմանը: «Ավրորայի» համահիմնադիրներն ստանձնել են հանձնառություն՝ կրկնապատկելու այդ նվիրատվությունը՝ գումարի չափը հասցնելով 500.000 ԱՄՆ դոլարի: Բացի դրանից, տիկին Լուսենգեն առաջադրել է երեք կազմակերպություն, որոնք աջակցում են համայնքներում գործող և կանանց կողմից ղեկավարվող կազմակերպություններին, զորացնում գենդերային բռնության զոհերին և օգնում ներքին տեղահանված անձանց՝ վերաինտեգրվելու իրենց համայնքներ, որոնց և նա կնվիրաբերի ֆինանսական միջոցներ՝ Կոնգոյացի կանանց հիմնադրամ, SOFEPADI կազմակերպության գործունեության մի մասը կազմում են հիվանդանոցն ու շարժական կլինիկաները, որոնք համապարփակ բժշկական և հոգեբանական օգնություն են տրամադրում սեռական բռնության զոհերին: 2010-2020 թթ. բժշկական կենտրոնն ընդունել և բուժել է 6.284 մարդու, որոնցից 567-ը՝ ներքին տեղահանված անձինք: SOFEPADI-ն նաև խրախուսում է սոցիալ-տնտեսական վերաինտեգրումը եկամտաբեր գործունեությամբ, արհեստների ուսուցմամբ և դպրոցներում ներգրավմամբ, իսկ փրկվածներին տրամադրում է իրավաբանական խորհրդատվություն և ներկայացուցիչ դատարանում: ««Ավրորան» համաշխարհային շարժում է, որի հիմքում «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարն է: Շնորհիվ հարյուրավոր մարդկանց, որոնք արդեն միացել են մեզ, այն ազդեցությունը, որին կարողացել է հասնել «Ավրորան», բառացիորեն փոխում է աշխարհը: Մեզ համար պատիվ է ճանաչման արժանացնել Ջուլիեն Լուսենգեի նման հերոսների և կարողանալ ներկայացնել և խթանել նրանց աշխատանքը՝ ամբողջ աշխարհից մեր աջակիցների և նվիրատուների օգնությամբ»,- նկատեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և Noôdome հարթակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը: Մեկնարկից ի վեր՝ «Ավրորա» մրցանակը փոխել է պատերազմից, հակամարտություններից և մարդասիրական այլ ճգնաժամերից տուժած ավելի քան 1.000.000 մարդու կյանք: Գործողությունների վրա հիմնված այս բարեգործությունը, որի նպատակն է հասնել շոշափելի արդյունքի, հնարավոր է դառնում աջակիցների շնորհիվ, որոնց նվիրատվություններն ընձեռում են հնարավորություն՝ շարունակելու աջակցել մերօրյա հերոսներին: «Ավրորան» բարձր է գնահատում իր առաքելությանն ուղղված յուրաքանչյուր հանձնառություն և կոչ է անում յուրաքանչյուր անհատի՝ միանալու և աջակցելու մարդասիրական ջանքերին: Միևնույն ժամանակ շարունակվում են 2022 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի համար թեկնածուների առաջադրումները: Մինչև 2021 թ. հոկտեմբերի 31-ը յուրաքանչյուր ոք կարող է առաջադրել իր թեկնածուին, որը հաղթահարել է անձնական մեծագույն մարտահրավերներ ուրիշներին օգնելու համար: |
«Գուցե ընդունեք, որ լավ բան չեք անում»․ Մանուկյանը՝ Կոնսերվատորիայի և «Գոյ» թատրոնի խնդիրների մասին (տեսանյութ)
11315:36«Պետությունը, որտեղ մանկավարժն արժեք չունի, կործանվում է, չի կարող գոյատևել»․ Տիգրան Հեքեքյան (տեսանյութ)
16811:24«Ժաննա Անդրեասյանը կատարածու է»․ Արթուր Սահակյան
483Երեկ, 13:54«Արվեստն ու կատարելությունը սահման չունեն»․ Արամ Չախոյան (տեսանյութ)
465Երեկ, 13:18«Նիկոլի օրոք փակվել է երկու թատրոն, որոնք Երևանում էին, ոչ թե Տավուշի գյուղերում»․ Ռ․ Մխիթարյան
478Երեկ, 11:30«Տիտանիկ» ֆիլմում Ռոզային փրկած դուռը վաճառվել է նախնական արժեքից 18 անգամ թանկ գնով (լուսանկար)
85226.03.2024, 23:18