Գարեգին Երկրորդը Վատիկանում հանդիպել է Ֆրանցիսկոս Պապի հետ
![]() Հոկտեմբերի 6-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Վատիկանում հանդիպում է ունեցել Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ։ Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն անդրադարձավ 44-օրյա պատերազմի աղետալի հետևանքներին, Հայաստանի և Արցախի առջև ծառացած ներկայիս մարտահրավերներին, հատկապես շեշտադրելով ռազմագերիների և հետպատերազմյան շրջանում գերության մեջ հայտնվածների վերադարձի խնդիրը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Սրբազան Քահանայապետին պատերազմի ընթացքում հայ ժողովրդին և Հայաստանին ցուցաբերած աջակցության համար։ Հանդիպման ավարտին Հռոմի Քահանայապետն իր օրհնությունը բաշխեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատվիրակության անդամներին։ Տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։ Այնուհետև Ամենայն Հայոց Հայրապետի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պետրո Պարոլինի հետ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել արցախյան 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակին: Մասնավորապես արծարծվել են Արցախի ժողովրդի անվտանգությանը, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ոտնձգություններին, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող հարցեր։ |

Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
319Երեկ, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
16222.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
61822.10.2026, 00:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
14821.10.2026, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
89818.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
23617.10.2026, 23:42
