Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 17 ապրիլի, 2024 թ.

Շիրակի նախկին մարզպետը՝ Պոլիտեխնիկի Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար

464
Երեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2021 թ., 22:48
Շիրակի նախկին մարզպետը՝ Պոլիտեխնիկի Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար

Շիրակի նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանի գրառումը․ «Հարգելի ընկերներ,
ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի կողմից ստացել եմ առաջարկ՝ զբաղեցնել Պոլիտեխնիկի Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնը։
Ելնելով իմ հարազատ ԲՈՒՀ-ի նկատմամբ պատասխանատվության զգացումից, արդի մարտահրավերների հաղթահարման գործում նոր տեխնոլոգիաների և ճարտարագիտական մտածողության կարևորությունից, մարզերում բարձրագույն ոլորտում առկա խնդրակազմերին թիրախային լուծումներ բերելու ձգտումից, ընդունել եմ առաջարկը։
Ուրախ էի վերադառնալ մի միջավայր, որտեղ կրթվել եմ 9 տարի և 17 տարի դասավանդելու պատիվ ունեցել»։

Աղբյուրը`   Տիգրան Պետրոսյան