Լուսանկարչական աշխատանքների ցուցադրություն` Թեքեյան մշակութային միությունում
![]() Թեքեյան կենտրոնում բացվել է լուսանկարչական աշխատանքների ցուցադրություն։ Այն կազմակերպվել է Հայաստանի Թեքեյան մշակութային միության կողմից անցկացվող «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում։ 15 լուսանկարիչ մրցույթի է ներկայացրել 2019- 2020 թվականների ընթացքում կատարած լուսանկար կամ ֆոտաշարք։ Աշխատանքներից միայն մեկը կարժանանա «Վահան Թեքեյան» մրցանակի և դրամական պարգևի՝ 1500 ԱՄՆ դոլար: Մասնակիցների շարքում են ինչպես փորձառու, հանրությանը քաջածանոթ լուսանկարիչներ, այնպես էլ ոլորտի նորահայտ անուններ, այդ թվում նաև ուսանողներ։ Մրցույթի պայմաններն ազատ էին. յուրաքանչյուր լուսանկարիչ մրցույթին և ֆոտոարվեստի սիրահարների դատին է ներկայացրել իր լավագույն աշխատանքը, որում իր ապրումներն էին, հույզերն ու լուսանկարչական ուրույն ձեռագիրը։ Լուսանկարների թեմատիկան բազմազան էր՝ արևածագից մինչև գյուղական առօրյա, քաղաքային տեսարժան վայրերից մինչև ծաղկաշատ այգիներ: Շատերի լուսանկարներն Արցախից էին՝ կարոտի ու սպասումի, պահի վայելքը վերհիշելու ցանկությամբ ու լուռ ափսոսանքի բովանդակությամբ։ Նրանց աչքի և ձեռքի սերտ համագործակցության արդյունքում ստացվել էին գեղարվեստական ու լուսանկարչական հարուստ որակներով ֆոտոներ։ Ի դեպ, ցուցադրությունը բաց կլինի մինչև սեպտեմբերի 30-ը։ «Գեղարվեստական լուսանկարչություն» անվանակարգի «Վահան Թեքեյան» մրցանակակրի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 8-ին՝ ամենամյա մրցանակաբաշխության հանդիսավոր միջոցառմանը։ Մրցանակների կարժանանան 6՝ Գրականություն, Հայագիտություն, Լրագրություն, Գեղարվեստական լուսանկարչություն, Կերպարվեստ և Թատերական արվեստ անվակարգերում հաղթող ճանաչված մասնակիցները։ |

Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
319Երեկ, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
16222.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
61822.10.2026, 00:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
14821.10.2026, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
89818.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
23617.10.2026, 23:42



