Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2026 թ.

Երևանում կայացած Կոմիտասի համերգի բացառիկ ազդագիրը

503
Կիրակի, 26 սեպտեմբերի, 2021 թ., 14:06
Երևանում կայացած Կոմիտասի համերգի բացառիկ ազդագիրը

Պատմաբան Ռուբեն Շուխյանը սոցկայքի իր էջում լուսանկար է տարածել՝ կից գրառմամբ. «Կոմիտասն իր ղեկավարած երգչախմբով համերգ տվեց Երևանում 1908-ի փետրվարի 22-ին Ջանփոլադյանի (ընդունված էր ասել նաև Կլուբի) թատրոնում, որը խորհրդային տարիներին հայտնի էր որպես Սպայի տուն (քանդվել է 2005-ին): Համերգին Էջմիածնի Գևորգյան ճեմարանի 80 հոգանոց քառաձայն երգչախումբը կատարել է մեծ երգահանի կողմից մշակված ժողովրդական երգեր:
Պահվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում»:

Այսօր Կոմիտաս վարդապետի ծննդյան օրն է:

Երևանում կայացած Կոմիտասի համերգի բացառիկ ազդագիրը
Երևանում կայացած Կոմիտասի համերգի բացառիկ ազդագիրը
Աղբյուրը`   Ռուբեն Շուխյան