Մուսա լեռան հերոսամարտի տոնախմբությունների շրջանակներում միջոցառումների շարք կանցկացվի
![]() Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, Մուսա լեռան հերոսամարտի տոնախմբությունների շրջանակներում, «Մուսա լեռ» հայրենակցական միության հետ համատեղ կիրականացնի միջոցառումների շարք։ Սեպտեմբերի 16-ին, ժամը 19։00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում համերգով հանդես կգա Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Ֆոլկ-մոդեռն» ժողովրդական գործիքների նվագախումբը (գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ՝ Լևոն Թևանյան)։ Երեկոյի ընթացքում կցուցադրվի Արա Վահանունու «Մուսա լեռ - 88՝ Վիշապի տարի» ֆիլմը։ Սեպտեմբերի 18-ին, ժամը 19։00-ին Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիրում համերգով հանդես կգան «Ակունք» ազգագրական համույթը և «Կարին» ավանդական երգի-պարի խումբը։ Մուսա լեռան հերոսամարտը Մուսա լեռան շրջակայքում գտնվող հայկական գյուղերի բնակիչների 53-օրյա ինքնապաշտպանությունն է թուրքական կանոնավոր և անկանոն ուժերի դեմ։ Հայ խաղաղ բնակչության կոտորածները Հայոց ցեղասպանության մաս էին կազմում։ Սակայն Մուսա լեռան գյուղերի հայ բնակչությունը, կանխազգալով մոտալուտ վտանգը, բարձրացավ Մուսա լեռ և սկսեց ինքնապաշտպանությունը։ Վերջիվերջո ֆրանսիական և անգլիական նավերը, տեսնելով ինքնապաշտպանվողների «Քրիստոնյաները վտանգի մեջ են» գրությունը, օգնության եկան և տեղափոխեցին ինքնապաշտպանվող 4231 հայերին Եգիպտոս, որտեղ հետագայում շատերը մտան Ֆրանսիական հայկական լեգեոնի կազմի մեջ։ Ոգեշնչված և տպավորված այս իրադարձություններով ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելը 1933 թ-ին գրում է «Մուսա լեռան քառասուն օրը» ստեղծագործությունը։ ![]() |

Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
319Երեկ, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
16222.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
61822.10.2026, 00:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
14821.10.2026, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
89818.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
23617.10.2026, 23:42

