Մեծ էկրան բարձրացավ «Սողոմոնի երգերը» ֆիլմը
![]() Սեպտեմբերի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Սողոմոնի երգերը» ֆիլմի պրեմիերան։ Սցենարի հիմքում ամերիկահայ գրող Սիրվարդ Կավուկչյանի Ցեղասպանությունից մազապուրծ տատիկի հուշերն են։ «Մեծ մորս ամենահետաքրիր ու հուզիչ պահն այն էր, որ ինքն ուներ թուրք ընկերուհի և որին մինչ իր կյանքի վերջը փնտրում էր՝ որպես իր քրոջ, և դա ինձ հուզել էր փոքր տարիքից»,- նշում է Կավուկչյանը։
Նշենք, որ ֆիլմն Արման Նշանյանի առաջին ռեժիսորական աշխատանքն է։ Նշանյանը համագործակցել է օսկարակիր «Կանաչ գիրքը» ֆիլմի պրոդյուսեր Նիք Վալլելոնգայի և ամերիկահայ Ասկո Հակոբյանի հետ։
«Մինչ ֆիլմի ստեղծումը՝ ես արդեն գիտեի Ցեղասպանության մասին»,- ասում է ֆիլմի պրոդյուսեր Վալլելոնգան՝ նշելով, որ իր մանկության ընկերը հայ է եղել և ծանոթացրել է իրեն հայ ժողովրդի ամենաողբերգական էջերին։
«Սողոմոնի երգերը» ֆիլմը ստեղծել եմ, որ ամբողջ աշխարհում ճանաչելի լինի այս թեման»,- նշում է Վալլելոնգան։ Ֆիլմի նկարահանումների մեծ մասը կատարվել է Շուշիում, ապա Թբիլիսում և Երևանում։ Ֆիլմում նկարահանվել են Սամվել Թադևոսյանը, Արևիկ Գևորգյանը, Տաթև Հովակիմյանը, Սոս Ջանիբեկյանը, Արման Նշանյանը, Արտաշես Ալեքսանյանը, Ժան Նշանյանը, Շաքե Թուխմանյանը և այլք։ |

Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
319Երեկ, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
16222.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
61822.10.2026, 00:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
14821.10.2026, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
89818.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
23617.10.2026, 23:42



