Ֆրանցիսկոս Պապը Երևանում եկեղեցի կբացի
![]() «Ես հավատում եմ կրոնների ուժին, համոզված եմ, որ եկեղեցին կարող է մեծ դեր խաղալ խաղաղության հասնելու գործին»,- այսօր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կազմակերպված՝ «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով համաժողովում իր ելույթում հայտարարել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Համաժողովին մասնակցում են ներկայացուցիչներ Եկեղեցիների միջազգային խորհրդից, ԱՄՆ-ի եկեղեցիների ազգային խորհրդից, Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի նախագահությունից, Մոսկվայի, Ալեքսանդրիայի պատրիարքարանների ներկայացուցիչները, Լոնդոնի, Սիրիայի, Հունաստանի, ուղղափառ թեմի պատվիրակությունը, Անգլիայի եկեղեցու ներկայացուցիչը, Հայաստանում ասորական եկեղեցու առաջնորդը, հնչել է Ռումինիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդի ուղերձը: Նրանք իրենց ողջույնի խոսքում աջակցություն են հայտնել հայ ժողովրդին և հայ եկեղեցուն, դատապարտել մշակութային ժառանգության ոչնչացման քայլերը: Ֆրանցիսկոս Պապի ներկայացուցիչը, որը ընթերցել է Պապի ուղերձը, տեղեկացրել է, որ Ֆրանցիսկոս Պապը որոշել է Երևանում եկեղեցի բացել՝ ի հավաստումն իր սատարումի և աջակցության խոսքերի: |

Արցախի մասին «Տնից լավ տեղ չկա» վավերագրական ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» հավակնորդների ցանկում
13711:18
«ԿինոՄոսկվա»-ն արդարանում է և խոստանում առավել հետևողական լինել
18726.11.2026, 20:42
Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երաժշտությունը
63325.11.2026, 22:13
«Ադրբեջանի լոբբիստները կարողացել են ՌԴ-ում կինոթատրոններից հանել տալ հայ հերոսի մասին ֆիլմի ցուցադրումը». Սյուզի Բադոյան
20224.11.2026, 23:48
Նախապատրաստվում է «Վիշապաքարերը և Տիրինկատարի հնավայրը» հայտ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում ընդգրկելու նպատակով
14624.11.2026, 19:18
«Արցախի դարավոր սրբությունների հետ ի՞նչ է լինելու»․ Սամվել դպիր Գրիգորյան
19224.11.2026, 15:42
