Վանա լիճը վտանգված է. ջրերն ափերից հետ են քաշվել ավելի քան 1կմ
![]() Վանա լճում ջրի մակարդակն աննախադեպ կերպով իջել է։ Թուրքիայի օդերևութաբանության գլխավոր վարչության հետազոտությունների համաձայն՝ Վանում ու շրջակա տարածքներում վերջին տարիներին ջրային պաշարների սղություն է նկատվում։ Վանա լճի՝ հատկապես որոշ ծանծաղ ափեր չորացել և անապատացել են։ Ջրի նահանջի հետևանքով ցամաքում են հայտնվել նախկինում լճի տակ եղած շրջաններ ու միկրոբիոլոգիական շերտեր։ Մասնավորապես Էրջիշ շրջանի Չելեբիբաղ բնակավայրի տարածքում, որտեղ լճի ափերը ծանծաղ էին, ջուրը նախկին լճափից հետ է քաշվել շուրջ 1կմ։ Իսկ ջրի մակարդակի անկումն այդ տարածքում հասել է 3 մետրի։ Մասնագետի խոսքով՝ իր պատմության ընթացքում Վանա լիճն ունեցել է այնպիսի ժամանակներ, երբ ջրի մակարդակն այսօրվա նշաձողից 150մ ավելի բարձր է եղել։ Իսկ այսօր անգամ 80-ամյա տարեց բնակիչները հավաստում են, որ լճի մակարդակը երբեք այսքան ցածր չի եղել, գրում է «Էրմենիհաբեր»-ը։ Ափամերձ գոտու 75-ամյա բնակիչ Սեյիթհան Սոյլեմեզը պատմել է, որ 20 տարի առաջ տուն է գնել անմիջապես լճափին, բայց ժամանակի ընթացքում ջուրն այնքան է պակասել, որ տունն ափից ավելի քան մեկ կիլոմետր հեռու է մնացել։ |

«Կլիմայի տաքացումը միջատներին մղում է դեպի լեռներ, սակայն այնտեղ նրանց սպառնում է թթվածնի պակասը»․ Լևոն Ազիզյան
13901:06
«Անփույթ շինարարությամբ կարճացրել են բարձրարժեք ծառերի կյանքը»․ Արփինե Խաչատրյան (տեսանյութ)
13908.09.2026, 11:00
«Ատլանտյան օվկիանոսում ամենահանգիստ փոթորկային սեզոնը կարող է գրանցվել»․ Լևոն Ազիզյան (լուսանկար)
15307.09.2026, 13:06
«Ընդամենը 30 տարի առաջ այստեղ հնարավոր էր դահուկավազք անել ամռանը». Լևոն Ազիզյան
25406.09.2026, 17:00
«Երկրի մակերևույթի գլոբալ միջին ջերմաստիճանն արդեն 27-րդ օրն անընդմեջ գերազանցում է տվյալ օրվա նախկին ռեկորդը». Լևոն Ազիզյան
19406.09.2026, 14:42
«Կատալպան Երևանի փողոցներում տնկելը հանցանք է միջավայրի, բնակչության առողջության նկատմամբ». Քրիստինա Վարդանյան
13003.09.2026, 11:00


