«Եթովպական և հայկական գրերի նմանության մասին». Սուքիաս Թորոսյան
![]() Ծաղրանկարիչ, նկարիչ Սուքիաս Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչո՞ւ է եթովպական այբուբենը նման հայերենին: Այս հարցը հատուկ են տալիս, որ մերոնք անգրագետ անգրագետ պատասխանեն, «Բա Մեսրոպն ա հնարել»։ Եթովպական գրերը, որ կոչվում են գիզ, չեն կարող համարվել այբուբեն, մի պարզ պատճառով, որ չունեն ձայնավոր։ Եթե Մեսրոպը հնարեր, անպայման ձայնավորներ կդներ, և հենց դա է alphabet բառի իմաստը ԱՅԲ ու ԲԵՆ։ Անմիջապես հաջորդ հարցը, քանի որ համակերպվել ենք գիզ այբուբենի «Այդ ո՞նց է Մեսրոպը հնարել, եթե գիզ այբուբենը 500 տարի Քրիստոսից առաջ է ստեղծվել»։ Առանց մանրամասնելու, որ այդ հնչյունատառերը, կամ գաղափարագրերը (22 տառ և 220 ընթերցման եղանակներ) կապ չունեն կրոնական գիզ գրերի հետ։ Երկրորդ երկիրը, որ ընդունեց քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն, դա Եթովպիան էր և նրանք էլ սկզբնական շրջանում հունական, արամեական գրերով էին կարդում կտակարանը։ 494 թ. Աբբա Գարիման, վերադառնալով Կոստանդնուպոլսից, մեկ օրում գրում և նկարազարդում է եթովպացիների համար համարվող սուրբ գիրքը, որ մինչ օրս պահպանվել է (վերջերս քիմիական հետազոտությունները հաստատել են՝ V-VI դար)։ Իսկ տառերի դիզայնը կարող էր նմանվել Երուսաղեմում կողք կողքի աղոթող հայ և եթովպական վանականների բարիդրացիական շփումներից։ Այն ժամանակ իմը-քոնը չկար, ստեղծագործում էին հանուն հավատքի։ Յոթերորդ դարից հունահռոմեական այբուբենի հետ հավասար մենք էլ սկսեցինք կիրառել մեծատառ փոքրատառ տառատեսակները, որը բաց մնաց եթովպացիների և վրացիների մոտ։ ՀԳ. լուսանկարում նույն դարաշրջանի հայ և հաբեշ (այդպես էինք անվանում եթովպիացիներին) գրագիտական արվեստի նմուշներ»: Աղբյուրը` Սուքիաս Թորոսյան |

Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
319Երեկ, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
16222.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
61822.10.2026, 00:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
14821.10.2026, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
89818.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
23617.10.2026, 23:42
