Զավեն Խաչիկյանը կներկայացնի իր «Վերաբերմունք»/«Einstellung» խորագրով ցուցահանդեսը
![]() Լուսանկարիչ Զավեն Խաչիկյանը Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում կներկայացնի իր նոր՝ «Վերաբերմունք»/«Einstellung» խորագրով ցուցահանդեսը։ Այն տեղի կունենա օգոստոսի 23-ից սեպտեմբերի 3-ը։ Լուսանկարչական ցուցահանդեսի հիմքում 2020-2021թթ. համավարակ-պատերազմի պայմաններում գրեթե անշարժացած մշակութային մեր կյանքի բեմահարթակում Երևանի Իսահակյան թաղամասի բնակիչ՝ լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի բակն է, նրա լուսանկարային անդրադարձները՝ դիտված բազմաբնակարան շենքի նրա պատուհանից: Ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի կունենա օգոստոսի 24-ին, ժամը 18։00։ Բացի այդ, ցուցահանդեսի շրջանակում կանցկացվի հանրային քննարկում: Նշենք նաև, որ երևանյան ցուցահանդեսին զուգահեռ Գյումրիի Gallery 25 ցուցասրահում օգոստոսի 31-ին կկազմակերպվի ցուցադրություն-քննարկում: «Վերաբերմունք»/ «Einstellung» լուսանկարչական ցուցահանդես -քննարկումներ նախագծի աջակիցներն են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Երևանում «Գյոթե» կենտրոնը և Հ. Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնը։ |

Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
319Երեկ, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
16222.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
61822.10.2026, 00:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
14821.10.2026, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
89818.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
23617.10.2026, 23:42
