Ստամբուլում Արա Գյուլերի 93-ամյակին նվիրված ցուցահանդես է բացվել
![]() Աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի ծննդյան 93-ամյակի առթիվ Ստամբուլի «Գալաթա» աշտարակում լուսանկարնների ցուցահանդես է բացվել։ Արա Գյուլերի մեկնաբանություններով 75 ստամբուլյան լուսանկար ընդգրկող հավաքածուի ցուցադրությունը մեկնարկել է օգոստոսի 16-ին՝ երջանկահիշատակ լուսանկարչի ծննդյան օրը։ Ցուցահանդեսը տեղակայված է «Գալաթա» աշտարակի երրորդ հարկում։ Այն այցելուների առաջ բաց կլինի մինչև հոկտեմբերի վերջ։ Արա Գյուլերը ծնվել է 1928 թվականի օգոստոսի 16-ին Ստամբուլի Բեյօղլու թաղամասում։ Աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրողը հայտնի է «Ստամբուլի աչք», «Ստամբուլի լուսանկարիչ», «100-ամյակի լավագույն լուսանկարիչ», «անգերազանցելի ֆոտոպատմաբան» մականուններով։ Գյուլերը իր գործունեության ընթացքում լուսանկարել է այնպիսի հեղինակավոր անձանց, ինչպիսիք են Ուինսթոն Չերչիլը, Մարիա Կալասը, Ջոն Բերգերը, Բերտրան Ռասսելը, Սալվադոր Դալին, Պաբլո Պիկասոն, Ինդիրա Գանդին և այլք։ Ստամբուլում գտնվող նրա հայրական տունը վերածվել է տուն-թանգարանի, իսկ առաջին հարկում գտնվող «Արա» սրճարանը նշանավոր արվեստագետների հավաքատեղի է։ Արա Գյուլերը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 17-ին և հուղարկավորվել է Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող հայկական գերեզմանատանը։ |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
