Կամերային նվագախումբը համերգներով հանդես է գալիս Արաբական Միացյալ Էմիրություններում
![]() Հայաստանի պետական կամերային նվագախումբը ընդլայնված կազմով 5 համերգներով հանդես կգա Արաբական Միացյալ Էմիրություններում: Օգոստոսի 10-ին և 11-ին համերգները կանցկացվեն Դուբայի շքեղ օպերային դահլիճում: Երաժիշտներն արդեն իսկ ժամանել են Դուբայ, և նվագախումբն այսօր անց է կացնում առաջին փորձը: Նշենք, որ համերգների դիրիժորներն են էրնսթ Վան Թիելը և Սթիվ Սիդվելը։ Համերգային ծրագրում հայտնի Joker ֆիլմի կինոերաժշտությունն է, ինչպես նաև ABBA, DISCO և West End սիմֆոնիկ շոու ծրագրերը: Ի դեպ, Դուբայի օպերան բացվել է 2016 թվականին՝ դառնալով երկրի կարևոր խորհրդանիշներից մեկը: Առաջին համերգին հանդես է եկել Պլասիդո Դոմինգոն, այնուհետև օպերան հյուրընկալել է բազում աշխարհահռչակ մենակատարների ու երաժշտախմբերի: Այս բեմում հանդես է եկել նաև լեգենդար տենոր Խոսե Կարերասը: Կամերային նվագախմբի համար նշանակալի է հանդես գալ այս սրահում: Հավելենք, որ Հայաստանում նվագախմբի հաջորդ համերգը կկայանա սեպտեմբերի 9-ին: ![]() |

Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
319Երեկ, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
16222.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
61822.10.2026, 00:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
14821.10.2026, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
89818.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
23617.10.2026, 23:42

