Երևան`   +2 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Ադրբեջանն սկսել է Զանգեզուրի միջանցքի շինարարությունը

1296
Ուրբաթ, 06 օգոստոսի, 2021 թ., 14:06
Ադրբեջանն սկսել է Զանգեզուրի միջանցքի շինարարությունը

«Զանգեզուրի միջանցքի կառուցման նախագիծ է պատրաստվում և զուգահեռաբար ադրբեջանական կողմում ընթանում է Հորադիզ-Ջաբրաիլ (Ջրական)-Զանգելան (Կովսական)-Աղբենդ հատվածի շինարարությունը, որն կապահովի ելք դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն»:

Այս մասին ասել է Ադրբեջանի ավտոճանապարհների վերանորոգման և շահագործման գլխավոր վարչության պետի տեղակալը։ Գրում է ադրբեջանական լրատվամիջոցը։

Նրա խոսքով՝ շինարարությունը նախատեսվում է ավարտել 2024 թվականին։

Նշվում է, որ ճանապարհի երկարությունը կկազմի 123,8 կմ, ճանապարհը բաղկացած կլինի 4-6 գծից։