Երևան`   +2 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Ավելի քան 400 թալիբ է ոչնչացվել»․Աֆղանստանի ՊՆ

930
Ուրբաթ, 06 օգոստոսի, 2021 թ., 13:36
«Ավելի քան 400 թալիբ է ոչնչացվել»․Աֆղանստանի ՊՆ

Անցած օրվա ընթացքում, աֆղան զինվորականները «Թալիբան» արմատական շարժման 406 զինյալի են ոչնչացրել, ասված է Աֆղանստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

«Անցած օրվա ընթացքում՝ աֆղանական բանակի ռազմական գործողությունների արդյունքում «Թալիբան»-ից 406 ահաբեկիչ է ոչնչացվել, ևս 209-ը՝ վիրավորվել»,- Twitter-ում հայտնել է Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը: Աֆղանստանի զինված ուժերը գործողություններ են իրականացրել 17 նահանգում:

Հիշեցնենք՝ Աֆղանստանում շարունակվում է կառավարական ուժերի և թալիբների միջև դիմակայությունը։