«Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն». ՀԵՊԹ-ի նվագախումբն ու արտիստները համերգներով հանդես են եկել Գեղարքունիքում
![]() ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի երգի Համերգները նվիրված էին Առնո Բաբաջանյանի 100-ամյակին. հնչել են անվանի կոմպոզիտորի և ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի՝ բոլորի կողմից սիրված ստեղծագործությունները: Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել Մարտունի և Վարդենիս քաղաքներում անցկացված համերգները՝ նշելով, որ ամեն ինչ արվել է, որպեսզի Երևանից դուրս՝ մարզերում և սահմանամերձ համայնքներում, Հայաստանի երգի պետական թատրոնի նվագախմբի և արտիստների ելույթները չզիջեն մայրաքաղաքում իրականացվող համերգային ծրագրերին: «Իզուր չէ, որ համերգներն իրականացնում ենք «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» խորագրի ներքո. պետք է սահմանամերձ համայնքներում, ամենուր, մեր առօրյայում շատացնենք մշակույթը, որպեսզի հաղթահարենք հոգեբանական ճգնաժամերն ու մեղմենք նմանատիպ տրամադրությունները»,- շեշտել է թատրոնի տնօրենը՝ տեղեկացնելով, որ այս խորագրի ներքո իրականացվող համերգները լինելու են շարունակական, և առաջիկայում դրանք կանցկացվեն Տավուշի մարզի Բերդավան, Բերդ, Ազատամուտ համայնքներում, իսկ ավելի ուշ՝ Սյունիքում՝ Դարբաս, Մեղրի, Կապան համայնքներում: Հատկանշական է, որ համերգներից առաջ «Առնո Բաբաջանյան» թեմայով իր անհատական ցուցահանդեսով ներկայացել է թատրոնի նկարիչ Նարեկ Տերյանը: «Ներկայացրել եմ շուրջ 25 կտավ, որոնցից 15-ը բաբաջանյանական թեմայով են՝ կոմպոզիտորի դիմանկար և նրա ստեղծագործությունների հիման վրա ստեղծված աշխատանքներ: Ցուցադրության մեջ ներառված են նաև նատյուրմորտներ և այլ կոմպոզիցիաներ»,- տեղեկացրել է երիտասարդ նկարիչը: Այն դիտարկմանը, թե արդյոք սահմանամերձ համայնքներում ներկայացվող այդ ցուցադրությունը կհամալրվի հարուստ և գեղեցիկ բնությունից ստացված ոգեշնչումներով, Նարեկ Տերյանը պատասխանել է. «Անշուշտ, կհամալրվի, քանի որ ամենաշատը ոգեշնչվում եմ բնությամբ, և շրջագայության ընթացքում իմ ներսում, աշխարհում ունեցած բացահայտումները բերելու և ցույց եմ տալու նաև մարդկանց»: Թատրոնի արտիստ Միլենա Մելիքյանն էլ նշել է, որ Հայաստանի երգի պետական թատրոնն իր երկար տարիների պատմության մեջ ունի ձևավորված ավանդույթ՝ լինել սահմանում, զինվորի և սահմանամերձ համայնքներում ապրող բնակիչների կողքին: «Չնայած այս ժամանակահատվածի բարդ մարտահրավերներին՝ մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր գործունեությանը: Գեղարքունիքում իրականացված երկու համերգներն էլ տպավորիչ էին, քանի որ յուրաքանչյուրս փորձում ենք լինել մեր տեղում, մշակույթով հաղթահարել և դիմակայել բոլոր մարտահրավերներին»,- ասել է Միլենա Մելիքյանը և հավելել, որ ծրագրում ընդգրկված Առնո Բաբաջանյանի և Արթուր Գրիգորյանի ստեղծագործությունները մեծ սիրով և ջերմությամբ են ներկայացրել տեղի հանդիսատեսին:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն |

Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
319Երեկ, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
16222.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
61822.10.2026, 00:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
14821.10.2026, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
89818.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
23617.10.2026, 23:42
