Մահացել է «Ավրորա 2018» մրցանակի դափնեկիրը
![]() «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հայտարարությունը 2018 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունի մահվան կապակցությամբ. «Մենք սգում ենք հարգարժան իրավաբան Չո Լա Աունի մահը (1941–2021), որն իր կյանքը նվիրել էր անարդարության դեմ պայքարին եւ Մյանմայում ռոհինջա ժողովրդի իրավունքների պաշտպանությանը Խաղաղ բողոքի, ստորագրահավաքներ կազմելու եւ այդօրինակ «հանցանքների» համար ընդհանուր 12 տարի անազատության մեջ անցկացրած Չո Լա Աունը երբեւէ չդադարեց իրավապաշտպանի հմտությունները գործադրել հանուն միլիոնավոր մահմեդական ռոհինջաների իրավունքների պաշտպանության, որոնք բռնաճնշումների հետեւանքով ստիպված էին լքել Մյանմայի տարածքը։ Դառնալով 2018 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ Չո Լա Աունն ընտրեց միջազգային երեք կազմակերպություն, որոնք Մյանմայում բժշկական օգնություն եւ օժանդակություն էին տրամադրում ռոհինջա փախստականներին ողջ հարավ-արեւելյան Ասիայում, որոնց եւ նվիրաբերեց իրեն շնորհված 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւը. «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն, MERCY Մալայզիական բժշկական նպաստամատույց, Միգրացիայի միջազգային կաթոլիկ հանձնաժողով: Ընդհանուր հաշվով՝ մինչեւ այսօր նրանց ջանքերի շնորհիվ աջակցություն է ստացել մոտ 375.000 ռոհինջա փախստական՝ ստանալով երկրորդ հնարավորություն եւ ավելի լավ ապագայի հույս: Չո Լա Աունն ականատես է եղել եւ անձամբ զգացել ռոհինջա համայնքի նկատմամբ մշտապես կիրառվող ճնշող կանոնակարգերի անմիջական ազդեցությունը: Զինված օրենքի մասին իր գիտելիքով եւ անխոնջ վճռականությամբ՝ նա հաջողությամբ պայքարում էր Մյանմայում համակարգային անհավասարության դեմ եւ օգնում իր ռոհինջա քույրերին ու եղբայրներին հասնելու արդարության: «Ավրորան» իր խորին ցավակցությունն ու կարեկցանքն է հայտնում պարոն Չո Լա Աունի ընտանիքին: Նրա հիշատակը վառ կմնա համաշխարհային մարդասիրական համայնքում։ Նուբար Աֆեյան, Ռուբեն Վարդանյան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Լորդ Արա Դարզի՝ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Բժիշկ Թոմ Քաթինա՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ»: |

Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
319Երեկ, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
16222.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
61822.10.2026, 00:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
14821.10.2026, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
89818.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
23617.10.2026, 23:42

