Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

ԱՄՆ տեղափոխվելու թույլտվություն կստանան հազարավոր աֆղանցիներ

765
Երկուշաբթի, 02 օգոստոսի, 2021 թ., 21:36
ԱՄՆ տեղափոխվելու թույլտվություն կստանան հազարավոր աֆղանցիներ

ԱՄՆ-ը կընդլայնի ամերիկացիներին օգնած աֆղանցիների ընդունման ծրագիրը՝ «Թալիբան» արմատական շարժման կողմից աճող սպառնալիքի ֆոնին։ ԱՄՆ տեղափոխվելու թույլտվություն կստանան հազարավոր մարդիկ, ասված է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

«Թալիբան»-ի կողմից բռնության աճի ֆոնին ԱՄՆ-ի կառավարությունն աշխատում է, որպեսզի որոշ աֆղանցիներին, ներառյալ նրանց, ովքեր աշխատել են ԱՄՆ-ի հետ, հնարավորություն տա՝ որպես փախստական, տեղափոխվել ԱՄՆ։ Դա հազարավոր աֆղանցիների և նրանց ազգականների համար կընդլայնի մշտական հիմունքներով ԱՄՆ տեղափոխվելու հնարավորությունը»,- հայտարարել են պետդեպարտամենտում:

Ինչպես հետևում է հաղորդագրությունից, այս P-2 ծրագիրը տարածվում է այն աֆղանցիների վրա, որոնք հայրենիքում կարող են վտանգի տակ լինել ԱՄՆ-ի հետ կապի պատճառով, սակայն չեն համապատասխանում ներգաղթի հատուկ վիզա ստանալու պահանջներին: