«Հայկական հմայիլներն ավելի հին են, քան որոշ քաղաքակրթություններ». Սուքիաս Թորոսյան
![]() Ծաղրանկարիչ, նկարիչ Սուքիաս Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԿՈՄԻՔՍ կամ ծաղրաշար, պատկերների միջոցով ստեղծվող պատմություն։ Կոմիքսները ունենում են փոքրիկ փուչիկի տարածք որտեղ էլ գրում են տեքստը։Ճապոնացիները հիշեցին իրենց հին գրոտեսկ պատմություն նկարները և ստեղծեցին ազգային ՄԱՆԳԱՆ, չնայած այն դասական չիներենում արտասանվում է ՄԱՆՀՈՒԱ։ Ֆրանսիացիները պրոպագանդում են իրենց ԲԱՆԴԵ ԴԵՍԻՆԵ /ստրիպ պատմություններ/։ Բոլորն էլ ունեն պատմությունների ժապավեն իմաստը։ ՀԱՅԿԱԿԱՆԸ-ՀՄԱՅԻԼՆ Է, այն ավելի հին է քան որոշ քաղաքակրթություններ։ Հմայիլները ծագել են դեռևս հեթանոսական ժամանակներից։ Հնում եղել են մագաղաթների, զարդերի, հմայական խորհրդանիշներով փորագրված կիսաթանկարժեք քարերի ու փայտե դաղդղանների տեսքով։ Միջնադարյան հմայիլները ոլորան արված մագաղաթներ են, որոնց վրա գրվել են բուժիչ պահպանիչ աղոթքներ և զարդարվել մանրանկարչական նախշերով ու պատկերներով։ Ի՞նչ պակաս կոմիքսներ են։ Միգուցե մենք մեր ազգայինը ստեղծենք.....ասեմ որ ԱՄՆ ճգնաժամի տարիներին կոմիքսները մի ամբողջ երկրի եկամուտի աղբյուր էր, իսկ հիմա նույն կոմիքսների վրա Հոլիվուդում նկարվող կինոինդուստրիան է հարստանում և հարստացնում»։ ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() Աղբյուրը` Սուքիաս Թորոսյան |

Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
319Երեկ, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
16222.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
61822.10.2026, 00:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
14821.10.2026, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
89818.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
23617.10.2026, 23:42






