«Այս թեման պատրաստվում ենք քննարկել մեր ռուսաստանցի գործընկերների հետ». Նիկոլ Փաշինյան
![]() ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ պատրաստվում են ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ տարածաշրջանի անվտանգությունը, խաղաղությունն ու կայունությունն ապահովելու համար՝ գործելով ՀՀ քաղաքացիներից ստացած մանդատին համապատասխան: «Դեռևս մայիսի 27-ի ԱԽ նիստում բարձրաձայնել եմ մեր պատկերացումների մասին՝ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների մեկնարկի վերաբերյալ: Դրանք են՝ Սոթք-Խոզնավար հատվածում հայ-ադրբեջանական սահմանային գծից թե՛ հայ, թե՛ ադրբեջանական զորքերի ետքաշում, սահմանային գծի երկայնքով ՌԴ սահմանապահ զորքերի հենակետերի տեղակայում, սահմանագծի մոնիթորինգ, ապա սահմանազատման մեկնարկ: Կարծում եմ՝ իմաստ ունի դիտարկել սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հարցը, ինչը հնարավորություն կտա սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումների ռիսկերի: Այս թեման պատրաստվում ենք քննարկել մեր ռուսաստանցի գործընկերների հետ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
