ԱՄՆ-ը հայտարարել է անօրինական ներգաղթյալների արագացված արտաքսումը վերսկսելու մասին
![]() ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը հայտարարել է անօրինական ներգաղթյալների ընտանիքների արագացված արտաքսման ընթացակարգը վերսկսելու մասին: Այս մասին ասված է գերատեսչության հայտարարության մեջ։ «Այսօրվանից (հուլիսի 26-ից), որոշ ընտանիքներ, ենթակա են արագացված արտաքսման: Արագացված արտաքսումն օրինական ընթացակարգ է այն ընտանիքների համար, որոնք օրինական հիմքեր չունեն ԱՄՆ-ի տարածքում գտնվելու համար»,- նշել են նախարարությունում: Ամերիկյան իշխանությունները նաև նախազգուշացրել են անօրինական կերպով ԱՄՆ ներխուժելու փորձերից: «Այդ գործողությունները վտանգավոր են և կարող են հանգեցնել երկարաժամկետ ներգաղթային հետևանքների այն անձանց համար, որոնք փորձում են դա անել»,- ասվում է հայտարարության տեքստում: Գերատեսչության պնդմամբ՝ ԱՄՆ-ի վարչակազմն աշխատում է անվտանգ, կարգավորված և հումանիտար ներգաղթային համակարգ ստեղծելու վրա: |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
